Թբիլիսում կկայանան Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներ
Մարտի 23-24-ին Թբիլիսում կկայանան մեծանուն գրող Հովհաննե Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներ։
«Լոռվա բնաշխարհում ծնված հայ մեծ մտածող Հովհաննես Թումանյանը վաղ պատանեկան հասակից մինչ իր կյանքի վերջին օրերը ապրեց և ստեղծագործեց Թիֆլիս քաղաքում:
Մշակութային այս խոշոր կենտրոնում էր, որ նա ծավալեց իր բազմաբեղուն գրական ու հանրային գործունեությունը՝ մշտապես ունենալով հումանիստ մտածողի լայն աշխարհընկալում: Այստեղ նա կազմեց իր ընտանիքն ու ընկերական լայն միջավայրը:
Վրաց ժողովրդի, նրա գրականության ու մշակույթի հանդեպ Թումանյանի հետաքրքրությունն ու հարգանքը, վրաց գրողների, արվեստի ու գիտության գործիչների կողմից փոխադարձ անկեղծ սիրո ու հարգանքի, բարոյական բարձր ըմբռնումների հուշագրությունն է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսի հիմքու»,- նշում են Հովհ.Թումանյանի թանգարանից։
Բանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում կարելի է ծանոթանալ թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումներին՝ մարդկային հարաբերություններից մինչեւ գրական պոռթկումներ:
Ցուցահանդեսը տեղի կունենա Գ. Լեոնիձեի անվ. վրացական գրականության թանգարանում
/Վրաստան, ք. Թբիլիսի / Գ. Ճանտուրիայի 8/ մարտի 23-ին: Ցուցահանդեսը բաց է մինչ ապրիլի 13-ը:
Մարտի 24-ին տեղի կունենա Հիշատակի համերգային երեկո՝ Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում, որտեղ ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով:
Կազմակերպիչներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Վրաստանում Հայաստանի դեսպանություն,
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ, Հովհ. Թումանյանի թանգարան /Երևան/, «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, «Հայարտուն» մշակութային կենտրոն, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ /Երևան/։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան