Լիբիայում հայտնաբերել են անհետացած 2,5 տոննա ուրանը
Արևելյան Լիբիայի զինված ուժերը հայտնել են, որ հայտնաբերել են բնական ուրանի 10 կոնտեյներ, որոնց անհետացման մասին մարտի 15-ին հայտարարել են ՄԱԳԱՏԷ-ում, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին։
Նշվում է, որ 10 կոնտեյներ հայտնաբերվել է Չադի հետ սահմանից ոչ հեռու ։ Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, Արեւելյան Լիբիայի զինված ուժերի մամուլի ծառայության տեսագրության մեջ երեւում է 18 կոնտեյներ։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները պարզել են, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 660 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Սեբհա քաղաքում պահվող մոտ 2,5 տոննա չհարստացված ուրան անհետացել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները