ՄԱԿ-ի հանձնաժողովը Ուկրաինայում ցեղասպանության ապացույց չի գտել
ՄԱԿ-ի միջազգային հանձնաժողովը պարզել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում, սակայն գործողությունները չի որակել որպես «ցեղասպանություն»։ Զեկույցում բերված են քաղաքացիական անձանց սպանությունների, խոշտանգումների և բռնաբարությունների օրինակներ։
Եվրանյուզի հաղորդմամբ, հետազոտության հեղինակները նշել են, որ չկա ուղղակի ապացույց, որ նրանք, ովքեր կատարել են դրանք, դրդված են եղել ցեղասպանության մտադրությամբ։
«Մենք չենք հայտնաբերել, որ Ուկրաինայի տարածքում ցեղասպանություն է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, մենք, իհարկե, մշտադիտարկում ենք այս ոլորտում բոլոր տեսակի ապացույցները, և մենք նշել ենք, որ կան որոշ ասպեկտներ, որոնք կարող են հարցեր առաջացնել այս հանցագործության հետ կապված, օրինակ՝ ռուսական լրատվամիջոցների որոշ հայտարարություններ, որոնք ուղղված են որոշակի խմբերի դեմ»,- ասել է ՄԱԿ-ի հետաքննող խմբի ղեկավար Էրիկ Մեսեն։
Եվրանյուզը գրում է, որ ինչ վերաբերում է Ռուսաստանի իշխանությունների կողմից Ուկրաինայից երեխաների անօրինական տեղափոխմանը, ապա հանձնաժողովի փորձագետների կարծիքով, դա «ռազմական հանցագործություն» է։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան հակամարտության սկզբից ավելի քան 100 հազար զինվորական է կորցրել
- DW. Խարկովի զինվորական գերեզմանոցում սպառվում են ուկրաինացի զինվորների գերեզմանների համար նախատեսված տեղերը
- Ճապոնիան 164 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար
- Ուկրաինայում պատերազմն ինքնըստինքյան կլուծվի հաջորդ կամ երկու տարվա ընթացքում․ ԱՄՆ բանակի նախարար
- Բելառուսը հերքել Է Ուկրաինայի հետ սահմանին փոխհրաձգության մասին լուրերը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան