Փարիզում բարեփոխումների դեմ հանրահավաքի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 217-ի
Փարիզի կենտրոնում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար բերման ենթարկվածների թիվը հասել է 217-ի, հայտնում է «News.ru»-ն։
Մարդիկ հավաքվել էին Փարիզում Ազգային ժողովի շենքի մոտ այն բանից հետո, երբ վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարեց Սահմանադրության 49.3-րդ հոդվածով օրենքը առանց պատգամավորների հավանության ընդունելու մասին: Երեկոյան հանրահավաքի ժամանակ ցուցարարները բախվեցին ոստիկանների հետ, արցունքաբեր գազ կիրառվեց, իսկ ավելի ուշ ոստիկանությունը ջրցան մեքենաներ օգտագործեց ցույցը ցրելու համար։
Ցուցարարներն իրենց հերթին սկսել են բարիկադներ կառուցել, այրել են մի քանի մեքենաներ։ Հանրահավաքներ են տեղի ունեցել Ֆրանսիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում ։ CFDT արհմիությունը մարտի 23-ին պլանավորել է նոր համընդհանուր ցույց՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրենքի:
Կենսաթոշակային բարեփոխումները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր մտահղացումներից մեկն է։ Այն ենթադրում է կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում, որոնց համաձայն՝ 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից։ Դա կտարածվի 1961 թվականի սեպտեմբերից հետո ծնված բոլոր ֆրանսիացիների վրա։
Անցած շաբաթ օրը՝ մարտի 11-ին, Ֆրանսիայում տեղի ունեցավ յոթերորդ համազգային գործադուլը՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։ Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ֆրանսիայի ողջ տարածքում ցույցերին մասնակցել է մոտ 368 հազար մարդ։ Փարիզում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 32 մարդու։ Նշվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել տարբեր պատճառներով, այդ թվում՝ զենք կրելու և բռնություն գործադրելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին