Արամ Ա-ն Հունաստանի վարչապետի հետ քննարկել է Արցախի շրջափակման խնդիրը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինն օրեր առաջ հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ։ Հանդիպմանն անդրադարձել են Արցախի շրջափակմանը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին:
«Գանձասարը հանդիպման մասին մանրամասներ է հայտնում.
«Հինգշաբթի, 16 Մարտ 2023-ին, շուրջ մէկ ժամ հանդիպում կայացաւ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսին միջեւ:
Հինէն ծանօթ ըլլալով վարչապետին, հանդիպումը տեղի ունեցաւ մտերմիկ մթնոլորտի մէջ: Հանդիպման սկիզբը ներկայ էր Յունաստանի հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան: Ապա, զրոյցը շարունակուեցաւ առանձին՝ Վեհափառ Հայրապետին եւ վարչապետին միջեւ:
Նորին Ս. Օծութիւնը անդրադարձաւ չորս մարզերու.-
ա) Յունաստանի հայ գաղութ,
բ) Լիբանանի այժմու կացութիւն՝ յատկապէս նախագահական ընտրութիւն,
գ) Յունաստանի դերը արաբական-իսլամական աշխարհէն ներս՝ յատկապէս Միջին Արեւելքէն ներս եւ դ) Արցախի շրջափակում ու Հայաստանի դիմագրաւած մարտահրաւէրներ:
Իւրաքանչիւր մարզին շուրջ Հայրապետին եւ վարչապետին միջեւ եղան տեղեկութիւններու, տեսակէտներու եւ մտահոգութիւններու փոխանակում:
Հանդիպման աւարտին, Վեհափառ Հայրապետը վարչապետին յանձնեց Ս. Գրիգոր Նարեկացիի աղօթամատեանի բնագրին բազմապատկուած մէկ օրինակը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնական գաթալոկը»։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ
- Արցախում սթրեսի հետևանքով ավելացել է անհաս ծնունդների թիվը
- Կարոտել եմ մանկապարտեզը. Արցախի մանկապարտեզներում աղմուկի փոխարեն անտանելի լռություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան