Բայդենն արդարացված է անվանել Հաագայի դատարանի՝ Պուտինի ձերբակալության օրդեր տալու որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատի որոշումը ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին, սակայն ԱՄՆ-ն չի ճանաչում այդ դատարանի որոշումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Բայդենն ասել է լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով Պուտինի վերաբերյալ Հաագային դատարնի որոշման մասին հարցին՝ Բայդենը հայտարարել է. «Ես կարծում եմ, որ դա արդարացված է»։ Այնուհետև հավելել է. «Բայց խնդիրն այն է, որ միջազգային մակարդակով դա [ՄՔԴ] մեր կողմից ճանաչված չէ։ Սակայն ես կարծում եմ, որ այն [ՄՔԴ] շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել»։
Բայդենին խնդրել են նաև մեկնաբանել հաջորդ շաբաթ Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, նա ասել է. «Կտեսնենք, երբ այդ հանդիպումը տեղի կունենա»։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ է տվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա