Թաթոյան. Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը գրում է.
«Աուշվիցի համակենտրոնացման ճամբարն անվանում են նաև մահվան ճամբար։
2-րդ համաշխարհային պատերազմի եւ Հոլոքոստի ժամանակ ճամբարարային համակարգը եղել է բարդ` համակենտորանցման, աշխատանքային և մահվան ճամբարներ: Այստեղ դաժանաբար խոշտանգվել ու սպանվել են միլիոնավոր մարդիկ (գազի խցեր, մարմինների համար վառարաններ եւ այլն):
Հետազոտություններն ակնհայտ ցույց են տալիս, որ այդ մեթոդններից շատերը Օսմանյան կայսրությունը գործի է դրել 20-րդ դարի Հայոց ցեղասպանության ժամանակ (զանգվածային վտարումներ կամ զանգվածային սպանություններ եւ այլն):
Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ: Այն նաև ֆաշիզմի քաղաքականություն է:
Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական գնահատականներ, մեղավորների պատասխանատվություն ու պատիժ: Անպատժելիությունը բերում է ավելի դաժան հանցանքների:
Սա, ցավոք, մենք տեսել ենք 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա ու 2022թ. սեպտեմբերի 13-14-ի պատերազմների ժամանակ, տեսնում ենք նաև հիմա, երբ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ ադրբեջանական շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում»։
Հարակից հրապարակումներ`
- «Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»․ «Թաթոյան» հիմնադրամ
- «Նայեք, անբարոյականներ են». Ադրբեջանցիների իրական մտադրությունների մասին հերթական տեսանյութն է հրապարակել Թաթոյանը
- Թաթոյան հիմնադրամ. Փաստաբաններին ու անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքին պետք է հաջորդի քննություն` մեղավորների պատիժով
- «Թաթոյան» հիմնադրամը հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե
- «Թաթոյան» հիմնադրամ. Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները
- ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով առաջացրել է ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ. Թաթոյան
- Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Ստեփանյանն ու Թաթոյանը ներկայացրել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
- Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ նման սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի. «Թաթոյան» հիմնադրամ
- Թաթոյան. Միայն կրթված մարդը կարող է պտտել իր ոլորտի զարգացման հաջողության անիվը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան