«Ժողովուրդ». ՔՊ-ականները մանրամասնորեն պատրաստվելու են գալիք նստաշրջանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ ՔՊ խմբակցությունը երկուշաբթի երեկոյան ֆրակցիայի նիստ կանի: Ինչպես հայտնի է, հաջորդ շաբաթ մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի՝ ժամը 16.00-ին, նիստ կանի, որի ժամանակ էլ կհաստատվի գալիք նստաշրջանի օրակարգը:
ԱԺ խորհրդի նիստից անմիջապես հետո ՔՊ-ն ֆրակցիայի նիստ կանի նույն դահլիճում, որպեսզի, նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, «դերերի բաշխում» անի: ՔՊ-ականները մանրամասնորեն պատրաստվելու են գալիք նստաշրջանին, քանի որ, ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գալու նաև Նիկոլ Փաշինյանը և նախարարները՝ ներկայացնելու կառավարության ծրագրի կատարողականը։
ՔՊ-ականները ֆրակցիայի նիստին կորոշեն, թե որ նախագծին ինչպես են քվեարկելու, ով ինչ ելույթներ է ունենալու:
Ընդդիմադիր երկու ֆրակցիաները նույնպես մասնակցելու են նիստերի, ուստի մտադիր են լավ պատրաստվել գալիք նստաշրջանին, որպեսզի «հակահարված» տան ընդդիմադիրներին, հատկապես՝ Փաշինյանի ներկայությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները