Տնտեսություն 15:25 18/03/2023 Հայաստան

Ամուլսարի դեպքում անհնարին է լինելու կառավարել «թթվային գետերը»․ ԱՄՆ Այդահոյի համալսարանի դոկտորանտ

«Ամուլսարի ծրագրի իրականացման դեպքում ռիսկերը շատ մեծ են։ Թեև այս մասին մասնագետներն անընդհատ բարձրաձանել են, այսինքն՝ «հեծանիվ չենք հորինելու», բայց բոլորը պետք է իմանան այդ մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Այդահոյի համալսարանի ջրային ռեսուրսների մասնագետ, դոկտորանտ Լուսինե Թասլակյանը։ Թասլակյանը նաև Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի  ջրային ռեսուրսների գիտություն, քաղաքականության և կառավարման մագիստրոս է։

Ըստ մասնագետի՝ ամենից մտահոգիչ  ռիսկերը կապված են ջրային ռեսուրսների հետ։

«Այդ սարի դիրքն այնպիսին է, որ ջրային ռեսուրսներին սպառնացող  վտանգներից հնարավոր չէ խուսափել, քանի որ  հարվում է  Արփա, Որոտան, Դարբ գետերին, էլ չենք խոսում՝ Ջերմուկի հանքային ջրերի մասին։ Ցանկացած մետաղական հանքի դեպքում խնդիր ունենք թթվային դրենաժի հետ։ Դա այն է, երբ ծծմբային մետաղական միացությունները ապարների բացման դեպքում ռեակցիայի մեջ են մտնում ջրի և թթվածնի հետ՝ առաջացնելով  թթվային դրենաժ։ Անհնարին է կառավարել «թթվային գետերը», որովհետև այդ ամբողջը թափանցելու է ստորերկրյա և մակերևույթային ջրեր։ Այդ տարածքում հանք բացելը կնշանակի Ջերմուկի բնակչությանն ասել՝ թողեք, գնացեք այստեղից, որովհետև արդեն անհնար կլինի այնտեղ ապրելը»,- ասաց Թասլակյանը։

Ջրային ռեսուրսների մասնագետը կարծում է, որ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ տուրիզմի ոլորտում։ Այս ուղղությունը զարգացնելով, հնարավոր է մեծ գումարներ աշխատել։

«Օրինակ՝ Այդահոյում կան տաք ջրեր, մարդիկ զգալի գումար են ծախսում ՝ օգտվելու համար, բավականին թանկ արժե։ Մեր պարագայում՝ Ջերմուկը բրենդ է, հանքավայրի շահագործման դեպքում, միանշանակ, բացասական ազդեցություն լինելու է։ Էլ չեմ խոսում փոշու մասին, որը բավականին հեռու է  տարածվելու։ Ակնհայտ է՝ ո՛չ քամիներն է հնարավոր վերահսկել, ո՛չ էլ՝ անձրևները»։

Թասլակյանը պարզաբանում է՝ աշխարհում բնապահպանության ոլորտում գոյություն ունի չվնասելու, կանխարգելելու սկզբունքը։ Ամուլսարի դեպքում՝ ջրային ռեսուրսները բավարար գնահատված չեն, տվյալ դեպքում՝ կանխարգելման սկզբունքը ենթադրում է, որ ավելի լավ է որևէ գործունեություն չծավալել։ 

«Ամուլսարն անապատում չէ, մենք էլ միլիոնավոր կիլոմետրերով տարածքներ չունենք, որ այս մեկն էլ ջնջենք և ասենք՝ լավ, այս մարդիկ թող ուրիշ տեղ գնան ապրեն։ Հատկապես, ներկա քաղաքական իրավիճակում  նման  բանն անթույլատրելի է։ Ցանկացած հայրենիքը սիրող մարդ նման քայլի չէր գնա։ Որոշումը կայացնողը նախ պետք է մտածի ,թե հաջորդիվ ի՞նչ է լինելու։ Ակնհայտ են ռիսկերը, որոնք կառավարելի չեն, ես վստահ եմ դրանում։ Չի՛ կարելի այսպես վերաբերվել այս մի բուռ հողին, բարոյական չէ»,- ընդգծում է ԱՄՆ Այդահոյի համալսարանի ջրային ռեսուրսների մասնագետը։

Հանքավայրի շահագործման պարագայում մտահոգիչ է նաև Սևանա լճի խնդիրը, քանի որ աղտոտված գետերի ջրերն, ի վերջո, հասնելու են Սևանա լիճ։

«Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ջուր է օգտագործվելու հանքաքարերի մշակման  և այլ գործողությունների համար։ Աղտոտվելու են ջրերը՝ շատ լավ իմանալով, որ ունենք Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները և Որոտան-Արփա-Սևան թունելների համակարգը։ Աղտոտված ջուրը հայտնվելու է այդ համակարգում, որի միջոցով հասնելու է Սևանա լիճ։ Այսպե՞ս ենք օգնելու  «խեղճ», «հիվանդ» Սևանին։ Այսինքն՝ հոնքը շտկելու փոխարեն, աչքն ենք հանելու» ,- ավելացրեց Թասլակյանը։

Մյուս կողմից էլ՝ նման շռայլություն թույլ տալու համար, պետք է հաշվի առնել այն, որ մարդիկ ոռոգման ջրի խնդիր ունեն։ Տեղումները գնալով պակասում են, իսկ ջրամբարներն ամբողջությամբ չեն լցվում։  Սա իրականություն է, որի վրա աչք փակել չենք կարող։ Նոր հանքավայրերի շահագործումն էլ ավելի է նպաստելու այս խնդիրների սրմանը․․․

   



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}