ԵԱ. Ըմբշամարտիկ Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ֆեդերացիայից հայտնում են, որ Մեժլում Մեժլումյանն էլ 10:0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթել է սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նովրուզովի հետ: Նարեկ Գրիգորյանն (79 կգ) էլ բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ:
Միաժամանակ նշում են, որ Մենուա Յարիբեկյանը (74կգ) և 125 կգ Մարտին Սիմոնյանը պարտվել են մեկնարկում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան