«Հրապարակ». ԲԴԽ-ն հրապարակել է հերթական մրցույթի արդյունքները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բարձրագույն դատական խորհուրդը, մի կողմից, համակարգից հեռացնում է փորձառու դատավորներին, մյուս կողմից՝ դատավորների ցուցակները համալրելու մրցույթներ անցկացնում։ ԲԴԽ-ն հրապարակել է հերթական մրցույթի արդյունքները։
Քրեական մասնագիտացմամբ բաժինը համալրելու համար մրցույթին դիմել է 17 հոգի, անցողիկ 80 միավորի շեմը հաղթահարել են 2-ը՝ Ռիմա Առաքելյանը, Մասիս Մելքոնյանը։
Քաղաքացիական մասնագիտացմամբ դիմած 18 թեկնածուից շեմը հաղթահարել են դարձյալ 2 հոգի՝ Աննա Շիլաջյանը, Նարինե Թորոսյանը։ Վարչական մասնագիտացմամբ 31 հոգուց 6 հոգին՝ Հերմինե Մուրադյանը, Լուսինե Բոյաջյանը, Տիգրան Սանթրոսյանը, Էդգար Կյուրեղյանը, Նարեկ Գասպարյանը, Սյուզաննա Վարդանյանն են անցել 80 միավորի շեմը։ Բայց արդյունքները կարող են փոխվել բողոքարկումներից հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները