Սպանվածի քույրն ահազանգում է. Քննելու են Մհեր Ենոքյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարց
Նախ գնդակահարության, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից 1996թ-ին դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան ահազանգում է.
«Հարգելի ընկերներ,
որոշեցի, որ պետք է ձեզ տեղեկացնեմ, որ մարտի 20-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա մարդասպան՝ մհեր ենոքյանի, որն ի սկզբանե դատապարտված էր գնդակահարության, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դատական նիստը (հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան 40, դատական նիստերի, թիվ 2 դահլիճ)։
Եվ այսպիսով անարդարությունը շարունակվում է և բազմաթիվ ծանր հանցագործություններ կատարած անձը հնարավոր է լիարժեք ազատության մեջ հայտնվի՝ օրինապաշտ քաղաքացիների կողքին՝ ձեր երեխաների, քույր-եղբայրների, ծնողների անկանխատեսելի հետևանքներով…
Հարգելիներս՝ սա մեր իրականությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Ենոքյանի կողմից սպանված երիտասարդի քույր. Նման իրավիճակը արդեն անտանելի է դառնում
- Ներում չշնորհել սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին. Ակցիա կառավարության դիմաց
- Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել
- Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը ներկա կլինի իր գործով բողոքի քննությանը
- Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլ-ջրադուլը
- Հացից ու ջրից հրաժարված Մհեր Ենոքյանի առողջական վիճակը նորմալ է. ՔԿՀ-ից են վստահեցնում
- Մհեր Ենոքյանի գործով փաստաբանները մտադիր են հասնել Եվրադատարան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան