Ռուսաստանը երկու ամիս ժամանակ է տվել Արևմուտքին գյուղապրանքների արտահանման դեմ պատժամիջոցները հանելու համար
Միացյալ Նահանգները, Լոնդոնը և ԵՄ-ն երկու ամիս ժամանակ ունեն՝ հանելու բոլոր պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են Ռուսաստանի Դաշնությունից գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը 60 օրով երկարաձգել է հացահատիկի գործարքը:
«Մարտի 13 - ին մենք պաշտոնապես տեղեկացրել ենք թուրքական և ուկրաինական կողմերին, որ դեմ չենք մարտի 18-ից հետո դրա գործողությունը 60 օրով երկարաձգելուն, այսինքն՝ մինչև մայիսի 18-ը», - ասել է Նեբենզյան:
Նրա խոսքով՝ հետագա քայլերը կախված կլինեն նախանշած խնդիրների լուծման առաջընթացից։
«Եթե Վաշինգտոնում, Բրյուսելում և Լոնդոնում իսկապես շահագրգռված են Ուկրաինայից ծովային հումանիտար միջանցքով պարենի արտահանումը շարունակելու հարցում, ապա նրանք երկու ամիս ունեն, որպեսզի ՄԱԿ-ի աջակցությամբ իրենց պատժամիջոցներից հանեն ռուսական գյուղատնտեսական արտահանմանն ուղեկցող գործողությունների ամբողջ շղթան», - ասել է Նեբենզյան։
․
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին