Սեյրան Կարապետյանը ձերբակալվե՞լ է
«Քիչ առաջ ձերբակալվեց Արցախի հանրային ռադիոյի հաղորդավար Սեյրան Կարապետյանը»։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
Արցախի Հանրային ռադիոյում որևէ տեղեկություն նրա ձերբակալման մասին չգիտեին, ասացին՝ Կարապետյանն այլևս այդտեղ չի աշխատում, հաստատեցին տեղեկությունը, որ նա ռադիոյից տեղափոխվել է այլ աշխատանքի։
Արցախի ՆԳՆ ոստիկանության, գլխավոր դատախազության հերթապահ բաժիններից էլ որևէ տեղեկություն չկարողացան տրամադրել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան