Սուրենյանց. Երկակի ստանդարտները սպանում են միջազգային իրավունքը, ինչի վրա հույս է դրել թույլ ու անպաշտպան Հայաստանը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Մոտ երկու տասնամյակ առաջ Թոնի Բլերը և Բուշ- կրտսերը ոտնձգել են միջազգային իրավունքի դեմ, բայց Հաագայի միջազգային քրեական դատարանը նրանց ձերբակալելու միջազգային օրդեր չի տվել, հիմա նման օրդեր տալիս է Վլադիմիր Պուտինի մասով:
ԵՄ-ն պատժամիջոցների տասը փաթեթ է ընդունել Ռուսաստանի դեմ՝ հարևան երկրի տարածքները զավթելու համար, իսկ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարց ոչ միայն չկա, այլ Ալիևն արևմտյան մայրաքաղաքներում խրախուսվում է՝ անվանվելով «վստահելի գործընկեր»:
Երկակի ստանդարտները սպանում են միջազգային իրավունքը, ինչի վրա հույս է դրել թույլ ու անպաշտպան Հայաստանը:
Ավելի լավ է սրա մասին մտածենք՝ Հաագայի դատարանի երեկվա որոշման առթիվ «մաղարիչ» անելու փոխարեն»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Մոտենում է այն պահը, ինչի մասին ամիսներ առաջ զգուշացրել եմ
- Սուրենյանց. Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում հրեշավոր միտք է արտահայտել
- Սուրենյանց. Քթներդ մի խոթեք վրացական «խոհանոց»
- Սուրենյանց. Հը, սիրելի «սկզբունքային» արևմտամետներ, բան չունե՞ք ասելու
- Սուրենյանց. Հերթական անգամ Փաշինյանի իշխանությունը գնացել է համաձայնությունների՝ առանց ռիսկերը հաշվարկելու
- Սուրենյանց. Արցախը «ադրբեջանական» դարձնելու «առաքելությունը» դրված է Արևմուտքի վրա
- Սուրենյանցը՝ Փաշինյանին. Ըսենց բանակցություններից թռնելով՝ ո՞ւր եք հասնելու
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա