«Փաստ». Երևանի փոխքաղաքապետարանի վրա «անեծք» կա
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես երևում է, Երևանի քաղաքապետարանի, ներողություն՝ փոխքաղաքապետարանի վրա, ժողովրդական լեզվով ասած, «անեծք» կա: Նախ՝ ձերբակալվում, կալանավորվում է քաղաքապետի տեղակալներից մեկը, ճիշտ է՝ քաղաքապետարանի գործունեության հետ չկապված գործով: Հետո էլ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի փաստը: Ի դեպ, մեր տեղեկություններով, հրաժարականի հիմնական պատճառը շահերի բախումն է: Ընդ որում՝ ոչ միայն միջանձնային, այլև «աշխատանքային»՝ որոշակի ֆինանսանյութական հետաքրքրությունների շրջանակներում:
Մենք արդեն գրել ենք, որ թեպետ վերջնական որոշում չկա, բայց, ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություն չի լինի, ՔՊ-ն հերթական ժամանակավոր քաղաքապետ կընտրի, որը, վստահ են, ավելի հանդուրժող կլինի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ըստ էության քաղաքապետության փաստին:
Այս ամենից զատ, կարծես, հիմա էլ նոր սկանդալ է հասունանում «առերևույթ վնաս պատճառելու» թեմայով: Մասնավորաբար, օրերս «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրառում է կատարել՝ կապված Երևանի քաղաքապետարանի կողմից 2021թ. գնված 161 հատ չինական Zhongtong bus, LCK6860HGN մակնիշի ավտոբուսների հետ:
Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Zhongtong Bus» ընկերության հետ, որտեղ մեկ ավտոբուսի արժեքը 44 720 000 դրամ է։ Նշվում է, որ նույն ընկերությունից նույն մակնիշի 150 ավտոբուս է գնվել 2022 թ.-ին՝ կնքելով պայմանագիր՝ մեկ ավտոբուսի արժեքը 44 249 499 դրամով։ Երկու պայմանագրերը գրեթե նույնաբովանդակ են, պարունակում են ավտոբուսների նույն հիմնական տեխնիկական բնութագրերը։
Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Առաքել յանը մանրամասն հաշվարկներ է ներկայացրել, որոնց արդյունքում հրավիրել է իրավապահ մարմինների ուշադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կամ Երևանի բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս պատճառելու փաստի վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները