Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
2023 թվականի հունվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2022թ-ի հունվարի համեմատ, ավելացել է 60.9%%-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից, մեկ ամսում հանրապետությունում արտադրվել է 2 մլն 422.3 հազար հատ սիգարետ, իսկ 2022 թ-ի հունվարին՝ 1 մլն 505.3 հազար հատ։
Նշենք, որ Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 12.6%:
Հիշեցնենք, որ 2022 թ-ի մարտի 15-ից, հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան