Հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով նոր կալանավորված կա
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինծառայողների կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով նոր կալանավորված կա։
ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ գիշերը դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։
Հիշեցնենք, ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։ Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։
Այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում։
Հարակից հրապարակումներ`
- 15 զինծառայողների մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
- Փաստաբան. 15 զինծառայողների մահվան գործով տրամադրվում է խեղաթյուրված տեղեկատվություն
- Փաստաբան. Այս պահին հայտնի չէ 15 զինծառայողների մահվան բուն պատճառը
- 15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան