Իրանը հայտարարել է ռուսների համար առանց վիզայի մուտքի մասին
Իրանը ռուսների խմբակային ուղևորությունների համար պարաստ է նրանց մուտքը երկիր ապահովել առանց վիզայի։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Իրանի տուրիզմի փոխնախարարը հայտարարել է, որ հարցի շուրջ աշխատանքներն ացարտվել են, համակարգը կգործի արդեն այս գարնանը։
«Մենք սպասում ենք տուրիստական գործակալությունների ցուցակներին թե Ռուսաստանից, թե Իրանից, անհրաժեշտ է, որ դրանք հաստատված լինեն։ Ինչքանով տեղյակ եմ, արդեն այս գարնանն այն ուժի մեջ կմտնի»,-ասել է իրանցի պաշտոնյան։
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը ծրագրում են համաձայնության գալ 2023 թվականին երկրների միջև առանց վիզայի զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագրի շուրջ։ Ինչպես նշել է նախարարը, արդեն համաձայնեցված է այն տուրօպերատորների ցանկը, որոնք նախատեսում են խմբեր տանել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան