Թրամփի ձերբակալությունը թույլ կտա նրան վերընտրվել. Մասկ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալությունը կապահովի նրա վերընտրությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Նշենք, որ Թրամփն այսօր՝ մարտի 18-ինհայտարարել է, որ երեքշաբթի՝ մարտի 21-ին իրեն կարող է ձերբակալեն, ինչի կապակցությամբ իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ բողոքի ցույցերի: Նախկին նախագահը քննադատել է Մանհեթենի «կոռումպացված և խիստ քաղաքականացված» շրջանային դատախազությանը:
«Եթե դա տեղի ունենա, Թրամփը կվերընտրվի ջախջախիչ հաղթանակով»,- գրել է Մասկը Twitter-ում՝ մեկնաբանելով նախկին նախագահի հնարավոր կալանավորման մասին լուրերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ NBC-ն հայտնել էր, հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա իբր վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին մի քանի տարի առաջ իրենց սիրավեպի մասին լռելու համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ ուժայիններն արդեն սկսել են նախապատրաստվել Նյու Յորքի կենտրոնում հնարավոր անկարգություններին, որտեղ ընթանում է գործընթացը:
Ինքը՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը, հերքում է թե՛ կապը դերասանուհու հետ, թե՛ իր կողմից անօրինական գործողությունները։ Նա հրաժարվել է ցուցմունք տալ երդվյալ ատենակալներին։
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 21-ին իրեն կձերբակալեն
- ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին մեղադրել է հարյուրավոր թանկարժեք նվերներ թաքցնելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին