ԱՄՆ-Մեքսիկա սահմանը հատող անօրինական ներգաղթյալների թիվը կրճատվել է
Այն բանից հետո, երբ Բայդենի վարչակազմը հայտարարեց ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ներգաղթի ավելի խիստ միջոցների մասին, պաշտոնյաներն ասում են, որ չարտոնված անցումները սկսել են նվազել հունվարին և շարունակվել մինչև փետրվար, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցներն ասում են, որ փետրվարին արձանագրել են ավելի քան 128 հազար դեպք, երբ նեգաղթյալները փորձել են մուտք գործել Միացյալ Նահանգներ: Հունվարին այդ թիվը կազմել է 128 913։
Դա 2021 թվականի փետրվարից ի վեր ամսական ԱՄՆ մուտք գործելու փորձերի ամենացածր ցուցանիշն է:
Անցյալ դեկտեմբերին ԱՄՆ պաշտոնյաները արձանագրել են ավելի քան 221 հազար ԱՄՆ տարածք ներգաղթելու դեպքեր Մեքսիկայի սահմանի երկայնքով:
Սահմանային պաշտոնյաներն ասում են, որ որոշ ներգաղթյալներ փորձում են հատել սահմանը մի քանի անգամ, ինչը նշանակում է՝ տրամադրված թվերը պարտադիր չէ, որ արտացոլում են ներգաղթյալների թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները