Ի՞նչ է սպառնացել Ալիևն օկուպացրած Թալիշից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզ Բայրամի առթիվ ադրբեջանցիներին դիմել է Արցախի օկուպացրած Թալիշ գյուղից։
«Այսօր Հայաստանը, որը հայտարարել է. «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ», սպառնալով մեզ պատերազմով, գտնվում է նոր տիրոջ փնտրտուքներում։ Որևէ օգուտ դրանից չի լինելու»,-հայտարարել է նա։
Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հզ քմ տարածքում, ապա պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իրենց պահանջների հիման վրա իրականացնի դելիմիտացիա։
«Հայաստանը և դրա հետևում կանգնած կեղծավոր երկրները պետք է լավ գիտակցեն, որ մեր դեմ ուղղված ոչ մի կեղտոտ ծրագիր չի հաջողվի։ Ադրբեջանն ունի և՛ ուժ, և՛ բարեկամներ, և՛ ամուր դիրքեր աշխարհում, և՛ ամուր կամք։ Մենք դա ցույց տվեցինք ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հետպատերազմյան շրջանում»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին