Ֆիզգոռոդոկում հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ապօրինաբար է գրանցվել
Մարտի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Ռ.Հ.-ի և քաղաքացի Տ.Ա.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):՛
Գլխավոր դատապազությունը տեղեկացնում է, որ Ռ.Հ.-ն, 2004 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը, քաղաքացի Տ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, նույն ստորաբաժանման աշխատակից Գ.Ս.-ի օժանդակությամբ, 2005 թվականի հունիսի 6-ին, անտեսելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 05-931 որոշումը, գրանցել է քաղաքացի Տ.Ա.-ի սեփականության իրավունքը՝ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի և 50.8 քմ մակերեսով նկուղի նկատմամբ (հանրությանը հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ» թաղամաս):
Հետագայում՝ 2006 թվականի ապրիլի 28-ին գույքն օտարվել է Ա.Բ.-ին, իսկ 2006 թվականի հոկտեմբերի 13-ին՝ «Ռատկո» ՍՊ ընկերությանը:
Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում (հետագայում՝ Ալիխանյան եղբայրներ 6/1) գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի և 50.8 քմ մակերեսով նկուղի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումների բոլոր 3 դեպքերը կատարվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստր Ռ.Հ.-ի կողմից:
Ռ.Հ.-ի արարքի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 117 մլն դրամի գույքային վնաս:
2023 թվականի մարտի 17-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ուղարկվել է նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրանք ներկայացնելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Ֆիզգորոդոկ»-ում ՝ իրավունքի պայքար, ոստիկանների ահաբեկում և գիտության փառատոն
- «Ֆիզգոռոդոկ» բերված ծանր տեխնիկան խոչընդոտում է թաղամաս մտնող միակ ճանապարհով մեքենաների և հետիոտնի տեղաշարժը
- «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները պահանջում են բերման ենթարկել Հայկ Մարությանին
- «Ֆիզգոռոդոկ»-ում իրավիճակը կրկին լարված է
- «Ֆիզգոռոդոկ»-ի երկու բնակիչ հացադուլ են հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան