Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուսինե Կիրակոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը Panorama.am-ին հայտնեց, որ դերասանուհին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Դերասանուհին հիվանդանոց է տեղափոխվել մարտի 17-ին։
«Նա շնչառական խնդիրներ է ունեցել, սատուրացիան եղել է ցածր։ Համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո, նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները դերասանուհու վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր»,- ասաց Շուշան Հունանյանը։
Նա միաժամանակ նշեց, որ դերասնուհու գիտակցությունը տեղն է, շնչում է ինքնուրույն. «Հնարավոր ամեն ինչ արվում է նրա վիճակը բարելավելու համար»։