Նորիկյան. Ըստ ամենայնի, Երևանի ավագանու ընտրությունները կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթական
Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.
««՛Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 17-րդ, ինչպես նաև ՛՛Ընտրական օրենսգիրք՛՛ Սահմանադրական օրենքի 127-րդ և 128-րդ հոդվածների հպանցիկ վերլուծությունն այս պահին հնարավորություն է տալիս արձանագրել, որ, ըստ ամենայնի, Երևանի ավագանու ընտրությունները կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթական։
Որպեսզի կառավարությունը նշանակի ավագանու արտահերթ ընտրություններ, առաջին հերթին նա պետք է կրճատի Ավագանու լիազորությունների ժամկետը։
Իսկ ժամկետը կրճատելու համար անհրաժեշտ է, որ
1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
2) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում.
3) ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում քաղաքապետի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում։
Եթե այս պահից հաշվենք նշված երեք ամիսը, կստացվի, որ այսպիսի որոշում կառավարությունը կարող է կայացնել միայն ս․թ․ հունիսի 17-ից ոչ շուտ, իսկ արտահերթ ընտրությունները նշանակվում են ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
Այլ կերպ ասած, հուլիսի շոգերին ոչ ոք ընտրության չի գնա»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն՝ Հրաչյա Սարգսյանին. Կամ գնում ես, կամ քեզ տանում են
- Երևանի քաղաքապետը հայտարարեց հրաժարականի մասին
- Քաղաքապետարանը՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի լուրերի մասին
- Մեսրոպ Առաքելյանը քաղաքապետարանին մեղադրում է ավտոբուսները թանկ գնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին