Սերբիայի ԱԳՆ-ն հայտարարել է աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի սրման մասին
Աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվել է այն աստիճան, որ համաշխարհային տերությունները զինված հակամարտության եզրին են։ «Ռիա Նովոստի»-ի փոխանացմամբ, հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։
«Նախկինում խոսքը սառը պատերազմի մասին էր, հիմա արդեն մոտենում է մեծ ուժերի (համաշխարհային տերությունների-խմբ.) միջև զինված հակամարտության առաջացման սահմաններին։ Այս ամենում մեր խնդիրն է դիտարկել իրավիճակը և ապահովել մեր ներքին անվտանգությունը, երկրի կայունությունը և խաղաղության պահպանումը»,- ասել է Դաչիչը։
Միաժամանակ նա նշել է, որ Սերբիայում անվտանգության ոլորտում ներկայիս իրավիճակը կայուն է։
Ըստ աղբյուրի՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նախօրեին մտահոգություն է հայտնել Հաագայում Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային կալանավորելու որոշման հետևանքների կապակցությամբ:
Նրա խոսքով՝ Արևմուտքը ՄՔԴ որոշմամբ լրացուցիչ ճնշում է գործադրում ՌԴ-ի հետ համագործակցող երկրների վրա, ինչի օրինակ է վերջին շրջանում Թուրքիայի եւ Հունգարիայի դիրքորոշման փոփոխությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան