Վարդան Ոսկանյանը Ալիևին հուշել է, թե երբ են Նովրուզի կրակը վառում
Արձագանքելով Ալիևի հայտարարություններին՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր, իբր, «Նովրուզի կրակ» է վառել Արցախից ժամանակավորապես բռնազավթած Թալիշ գյուղում և կրկին սպառնալիքներ ու վիրավորանքներ հնչեցրել մեր հասցեին։
Ամեն ինչ պղծող ու խեղաթյուրող այս բարբարոսին պետք է ասել, որ Նովրուզի տոնակատարությունների շրջանակում կրակ վառելու և դրա վրայով ցատկելու օրը տոնին նախորդող չորեքշաբթի օրն է (պրսկ.՝ «չահարշամբե-յե սուրի»), այլ ոչ թե շաբաթը, ինչը նույնն է, թե, դիցուք, մեզանում Տեառնընդառաջի կրակը վառվի այդ տոնից երեք օր հետո»։
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Իլհամ Ալիևը կնոջ ու դստեր հետ այցելել է Թալիշ գյուղ, որտեղ ծանոթացել են գյուղի գլխավոր հատակագծին։ Այնուհետ Նովրուզի խարույկ է վառել Թալիշ գյուղում և շնորհավորել ադրբեջանական ժողովրդին տոնի առթիվ։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Գասպարյան. Ալիևի հայտարարությունը յուրահատուկ ստուգատես է հայաստանյան քաղաքական մտքի համար
- Ի՞նչ է սպառնացել Ալիևն օկուպացրած Թալիշից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան