Փարիզում բախումներ են
Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության որոշումը փողոց է հանել բազմաթիվ մարդկանց։ Փարիզում բողոքի ակցիաների մասնակիցների ու ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին գրում է BBC-ն։
Վիճահարույց նախագծով նախատեսվում է կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնել երկու տարով՝ գործող 62-ի փոխարեն հասցնելով 64-ի։ Փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ կրակ են վառել, ճայթույկներ նետել դեպի ոստիկանները, վերջիններն էլ իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել։
Փոփոխություններն առաջ մղող Էմանուել Մակրոնի գործողություններին ի պատասխան միջնորդություն է եղել անվստահություն հայտնել նրա կառավարությանը։
Առաջին միջնորդությունը ստորագրել են անկախները և ձախակողմյան Նուպես խորհրդարանական կոալիցիայի անդամները, իսկ երկրորդը՝ ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության ներկայացուցիչները: Ակնկալվում է, որ երկուսն էլ կքննարկվեն հաջորդ շաբաթվա սկզբին:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում բարեփոխումների դեմ հանրահավաքի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 217-ի
- Փարիզում տեղի է ունեցել ցույց՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների
- էլ ամերիկյան, էլ ռուսական, էլ քաչալ շուն, էլ գող փիսո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին