Արաբագետ. Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր անցած 12 տարիների ընթացքում երկրորդ անգամ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն արաբական երկիր է այցելում և դարձյալ Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ժամանակին համարաբական բոյկոտի արժանացած ալ-Ասադին դիմավորում են հնարավոր ամենաբարձր մակարդակով. նրա ինքնաթիռը երկնքում ուղեկցվում է ԱՄԷ ռազմական օդանավերով, իսկ Սիրիայի առաջնորդին դիմավորում է անձամբ ԱՄԷ նախագահը։
Պատմությունը հերթական անգամ ապացուցում է՝ անձնուրաց կռվողի, դիմադրողի, չհանձնվողի հետ ի վերջո հաշվի են նստում...
Ներկայում Սիրիայի իշխանությունների գերխնդիրը տևական պատերազմից հետո երկիրն արագ ոտքի կանգնեցնելն է, վերականգնելն է, բազմաչարչար, հյուծված սիրիացի ժողովրդի կյանքը հնարավորինս բարելավելն է։
Եվ ինչ-որ բան հուշում է, որ շուտով հատկապես արաբական երկրների միջև անզիջում մրցավազք է սկսվելու Սիրիան վերականգնելու հարցում։
Ի դեպ, Հայաստանը, հայկական շինարարարական ընկերությունները և այլ ոլորտների տնտեսվարողները ևս կարող են հնարավորություն ունենալ՝ մասնակցելու Սիրիայի վերականգնման գործընթացին՝ ընդլայնելով իրենց գործունեության աշխարհագրական արեալը։
Սիրիական հակամարտության հարցում Երևանի գրագետ պաշտոնական դիրքորոշումն այդ ուղղությամբ ստեղծել է բոլոր անհրաժեշտ նախադրյալները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան