Ա. Միրզոյան. Ադրբեջանը տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերը
«Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար»,-ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ լավրովի հետ հանդիպմանը։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ա. Միրզոյանը նշել է. «Ցավոք, իրավիճակն ավելի է սրվում ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվող ադրբեջանական կողմի ռազմական սադրանքների պատճառով»։
Նա ասաց, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին էներգառեսուրսների մատակարարման խափանումները, Բաքվի մոտիվացիաների առումով բաց հարցեր չեն թողնում:
«Սա Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացում է։ Այս ֆոնին ընդգծվում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը՝ համաձայն Եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարտավորություններին և 2023 թվականը փետրվարի 22-ին Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումների»,-պարզաբանեց ԱԳ նախարարը։
Նա ընդգծեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ոչ մի կետ չկա, որը Ադրբեջանը խախտած չլինի, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումը, Հայաստանի տարածքների օկուպացումը, Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը, հայ ռազմագերիների պահելը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը խոչընդոտելը։
«Ադրբեջանական կողմը տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։ Ասվածի համատեքստում կցանկանայի ընդգծել Հայաստանի դաշնակիցների և գործընկերների ակտիվ քայլերի կարևորությունը Ադրբեջանի՝ պարտավորությունները կատարման և ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի կիրառման պրակտիկայի դադարեցման հարցում»,-հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում, մարտի 20-ին
- Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան