Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանին
Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Ըստ թուրքական մամուլի՝ դրան մեծապես նպաստել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Եգիպտոս և հանդիպումը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպմանը բացի բյուրոկրատական հարաբերությունների կարգավորումից, նաև քննարկվել են անհրաժեշտ քայլերի իրականացումն առևտրաշրջանառության ոլորտում:
Թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ուշագրավ վերլուծություն է հրապարակել հունական կողմը, ըստ որի, այս գործողությունները կարող են խաթարել քաղաքական հավասարակշռությունը մի շարք տեղերում, մասնավորապես, Արևելյան Միջերկրականում:
Հունական «Militaire» պարբերականը հանդիպման վերաբերյալ «Հունաստանը դու՞րս է մնում» հոդվածում նշում է, որ Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման նոր փուլը Հունաստանի համար լավ զարգացումներ չի ենթադրում:
«Չավուշօղլուի այցից հետո Հունաստանի արգործնախարար Նիկոս Դենդիասն արդյո՞ք կհրավիրվի Կահիրե, թե՞ ոչ, օրակարգային հարց է դարձել»,- գրում է հունական թերթը: