Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայմանը և վերականգնման 7 էսքիզային նախագծեր
ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստը: Նախարարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:
Գիտամեթոդական խորհրդի 16 անդամից նիստին ներկա է եղել 14-ը:
Քննարկված հարցերից են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակի» այգու հուշարձանի և հարակից տարածքի բարեկարգման, Երևան քաղաքի՝ Արամի փողոցի 54 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման, փոփոխման և կցակառույցի վերակառուցման, ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի վերականգնման ու տարածքի բարեկարգման և այլ նախագծեր:
Նիստում քննարկված հարցերից երկուսը քվեարկությամբ մերժվել են, հինգը՝ որոշակի վերապահումներով արժանացել հավանության:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան