Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունները կառուցողական կերպով զարգաբում են, իսկ Երևանի առաջնահերթություններն են օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը։
«Ինչ վերաբերում է ԵՄ մոնիտորինգի առաքելությանը, ապա առաքելության մանդատում հստակ ու հրապարակային նշված է տեղեկատվությունը։ Այն քաղաքացիական մոնիտորինգի առաքելություն է։ Այն ունի, կրկնում եմ, բացառապես քաղաքացիական բնույթ»,-ասել է Միրզոյանը։
Ինչ վերաբերում է լրագրողի հարցին՝ ՀԱՊԿ-ի առաքելությունից հրաժարվելու մասին, ապա, ըստ Միրզոյանի, ձևակերպման խնդիր կա, քանի որ Հայաստանը երբեք չի հրաժարվել կազմակերպության առաքելությունից։
«Ավելին, որոշման նախագիծը սեղանին է, դրա վրա աշխատանքը շարունակվում է։ Այստեղ առանցքայինը, հիշում եմ, այն էր, որ մեր զգացողությամբ, մեր ընկալմամբ, ՀԱՊԿ գործընկերները, ասես, անուղղակիորեն, բայց չճանաչեցին ՀԱՊԿ պատասխանատվության հստակ գոտին։ Մեր տեսանկյունից դա ինչ-որ չափով խնդրահարույց էր»,-ասել է Միրզոյանը։
Սերգեյ Լավրովն իր հերթին գոհունակություն է հայտնել իր լսածի առնչությամբ։
«Որոշումը Արարատ Սամվելիի նախագահությամբ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին մի քանի ժամ տևած բանակցությունների առարկա էր։ Բոլոր նախարարները համակարծիք են եղել, հիմա մնում են մանրուքներ, որպեսզի բոլոր պետությունների ու կառավարությունների ղեկավարները նույնպես դնեն իրենց ստորագրությունը։
Հուսով եմ, որ նման հնարավորությունը բացարձակապես պահպանված է, ՀԱՊԿ-ը պատրաստ է սրան։ Մենք տեղյակ ենք նման պատրաստակամության մասին։ Ուստի ես ուրախ եմ, որ Հայաստանը չհրաժարվեց հնարավորությունից, որը բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից»,- ասել է Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին