Մինչ վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Արցախի մանուկները տնկում են հիմալայան մայրի․ Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մինչ դիվանագիտական տարբեր հարթակներում այսօր վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում Արցախի մանուկները տնկում են երկարակեցության խորհրդանիշ հանդիսացող հերթական հիմալայան մայրին...
Թե ինչի շուրջ են բանակցում Աշխարհն ու Մերոնք, դժվար է ասել, բայց որ արցախամանուկն, իր այս գեղեցիկ ու անմեղ համառությամբ, շարունակում է նախորդների կերտած պատմությունը և հավատավոր է ապագայի հանդեպ, դա կասկածից վեր է...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան