Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
Արևմտյան երկրները զբաղված են «դիվանագիտական ռեյդով», երբ փորձում են իրենց տակ քաշել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնագրերը և իրենց կուրատորությունը պարտադրել բոլոր աշխատանքներում։ Այս մասին երկուշաբթի հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերին և ձեր հարցին, թե արդյո՞ք այդ ջանքերը չեն վարկաբեկվում ադրբեջանական կողմից, ես կրկին կարող եմ վերադառնալ եռակողմ պայմանավորվածություններին, ՌԴ-ին վարկաբեկել ոչ թե ցանկանում են, այլ այդ մասին բացահայտ ասում են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Հյուսիսատլանտյան դաշինքը։ Մեծ հաշվով, նրանք զբաղված են, ես կասեի, դիվանագիտական ռեյդով, երբ փորձում են իրենց տակ քաշել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնագրերը, փորձում են իրենց կուրատորությունը պարտադրել այս ողջ աշխատանքի վրա՝ ուղղակիորեն խարխլելով այդ փաստաթղթերի հիմնական սկզբունքները, որոնք ենթադրում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ մասնակցությունը և՛ տրանսպորտային, և՛ տնտեսական կապերի ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատմանը և խաղաղության պայմանագրի կնքման հարցում կողմերին աջակցելուն»,-հայտարարեց Լավրովը:
նա նաև նշել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում ձեռք է բերել փոխըմբռնում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը բնականոն վիճակ վերադարձնելու վերաբերյալ։
«Այսօր մենք իմ գործընկեր Արարատ Սամվելի հետ զրուցեցինք ոչ թե այս կամ այն կողմի նկատմամբ դեպի Արևմուտք, կամ այլ ուղղությամբ հավակնություններ ունենալը բարդելով, այլ ազնվորեն դիտարկելով ստեղծված իրավիճակը։ Այն օբյեկտիվորեն կա, ամբողջությամբ չի համապատասխանում եռակողմ հայտարարություններում դրված խնդիրներին։ Իսկ այսօր քննարկել ենք, թե ինչպես կարելի է իրավիճակը վերադարձնել բնականոն աշխատանքային հուն։ Ինձ թվում է՝ մենք այսօր որոշակի փոխըմբռնման հասել ենք»,-նշել է ՌԴ արտգործնախարարը։
Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է «3+3» ձևաչափով երկրորդ նիստ հրավիրելու վրա, որի շրջանակներում Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։
«Վրացական կողմը դեռ մտածում է այս ձևաչափին միանալու մասին, սակայն առաջին հանդիպումը կայացավ, Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։ Այժմ մենք աշխատում ենք «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը հրավիրելու վրա, Արևմուտքն արդեն ակտիվորեն աշխատում է խարխլելու այս կառույցը, որը նոր է սկսել ձևավորվել»,-ասել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Ա. Միրզոյան. Ադրբեջանը տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերը
- ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայում Միրզոյան-Լավրով հանդիպման օրակարգը
- Միրզոյանն ու Լավրովը վաղը ասուլիս կտան
- Միրզոյան. Ադրբեջանն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան