Սպիտակ տնից՝ հեռուստատեսություն. Փսակին սկսել է իր սեփական թոք-շոուն վարել
Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Ջեն Փսակին ներկայացրել է իր սեփական քաղաքական թոք-շոուն ամերիկյան «MSNBC» հեռուստաալիքով: Թոք-շոուն կոչվում է «inside With Jen Psaki»։
«Սպուտնիկ» ռադիոյի փոխանցմամբ, նրա առաջին հաղորդմանը մասնակցել են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը, Միչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերը և Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը:
Փսակիի խոսքով՝ այս շոուն ստեղծելիս ցանկացել է, որ հանդիսատեսն ավելին իմանա ընթացիկ խնդիրների մասին և ավելի մոտիկից ծանոթանա տարբեր մարդկանց հե։ Նա նաև հույս է հայտնել, որ հեռուստադիտողները հաղորդաշարից ինչ-որ նոր բան կվերցնեն։
Իսկ հաղորդման մեկնարկին Փսակին հայտարարել է, որ հեռուստանախագծի մեկնարկը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում սպասում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանքների առաջադրմանը, իսկ վերջինս բողոքի ակցիաների կոչ է անում:
Նշենք, որ Փսակին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի նոյեմբերի 29-ին և լքել այն 2022 թվականի մայիսին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները