Մեկ շաբաթում հանրապետությունում գրանցվել է 249 արտակարգ դեպք
Մարտի 13-ից 19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որից 249-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 182, պայթյունի, քարաթափման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, ուժեղ քամու, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, թունավորման՝ 5, օձի հայտնաբերման՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, ինքնասպանության փորձի՝ 4, կեղծ ահազանգի՝ 1, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 20 և 44 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 24 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 42 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 24 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 100, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: