Քաղաքական 16:12 20/03/2023 Հայաստան

Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մասնակցել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերին: Պատգամավորը ելույթ է ունեցել մարտի 16-ի նիստում: Ելույթը ներկայացված է ՀՀ ԱԺ կայքում։

Ա. Գևորգյանի ելույթում ասվում է.

«Հանձնաժողովի հարգելի' անդամներ,

Ժողովրդավարության և կառավարման եվրոպական կոմիտեի շրջանակում ստեղծվել է երկու աշխատանքային խումբ. մեկը` կանաչ հանրային կառավարման հարցերի, մյուսը` կառավարման: Երկու աշխատանքային խմբերի առաջին նիստերն արդեն կայացել են: Ներկայացրել եմ ԵԽԽՎ-ն` որպես տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող: Մեր հանձնաժողովի հետաքրքրությունների տեսանկյունից իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է կառավարման բազմաստիճան համակարգի եւ կանաչ հանրային կառավարման նոր մոտեցումները 2030 թվականի օրակարգով նախատեսված կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացի հետ կապելը:

Կանաչ հանրային կառավարման վերաբերյալ իմ հիմնական մեկնակետը հետևյալն էր. ժողովրդավարական հասարակությունների նոր մարտահրավերներին դիմակայելու համար հանրային կառավարումը պետք է առնվազն լինի վստահելի, թվային, կանաչ: Հանրային կառավարման ոլորտում փոփոխություններն առաջին հերթին պետք է ազդեն դրա դերակատարների մտածելակերպի փոփոխության վրա: Կանաչ կամ թվային հանրային կառավարումը չի կարող ևչպետք է ընկալվի միայն նորագույն տեխնոլոգիական լուծումների համատեքստում: Կանաչ օրակարգի առաջնորդության ևքաղաքական մոտիվացիայի հարցերն արդիական են դառնում: Կանաչ խնդիրները միայն կանաչ կուսակցությունների մարտահրավերները չեն:

Լիարժեք կանաչ հանրային կառավարման նոր մարտահրավեր է դառնում էներգետիկ անվտանգության ստեղծվող իրավիճակը: Շատ երկրներ ստիպված են վերանայել կանաչ անցման հետ կապված իրենց նախկին որոշումները: Միևնույն ժամանակ, հասարակության մի մասի մոտ կա ընկալում, որ կանաչ որոշումներից շատերը թանկ արժեն եւ իրենց բարեկեցության վրա են ազդում, ինչը հանգեցնում է նրանց բացասական արձագանքին եւ նոր բնապահպանական լուծումների նկատմամբ դիմադրությանը:

Միևնույն ժամանակ, կարևոր է, որ կանաչ կառավարման բուն էության և դրան առնչվող հիմնախնդիրների ըմբռնումը բոլոր միջազգային կազմակերպությունների համար նույնը լինի: Կանաչ օրակարգի զարգացման շատ խթաններ ձեւավորվում եւ ազգային մակարդակին են հասնում միջազգային կազմակերպությունների և վերազգային հաստատությունների կողմից, որոնք ունակ են մարտահրավերներին լուծում տալ առավել գլոբալ եւ անդրազգային մոտեցմամբ: Կարեւոր է գնահատել նաեւ կանաչ կառավարման որակի եւ մեր կազմակերպության անդամ երկրների ժողովրդավարության զարգացման մակարդակի միջեւ հարաբերությունները:

Կցանկանայի ձեզ հետ կիսել իմ այն դիտարկումը, որ կանաչ հանրային կառավարումն առողջ շրջակա միջավայրի իրավունքի իրականացման համատեքստում որոշակի թերահավատությամբ է ընկալվում: Նպատակահարմար կլինի, որ մեր կազմակերպությունն այս թեմային մոտենա այն տեսանկյունից, որ մաքուր, առողջ եւ կայուն միջավայր ունենալու մարդու իրավունքի իրականացումը կայուն զարգացման նպատակներին հասնելու հիմքերից է: Այս առումով կարեւոր է ուսումնասիրել կազմակերպության անդամ երկրներում առողջ շրջակա միջավայրի իրավունքը` որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը ներդնելու, կամ այլ կերպ ասած` Նախարարների կոմիտեի հանձնարարականների կատարումը: Կարծում եմ` հետաքրքիր կլինի նաեւ բացահայտել կանաչ հանրային կառավարման առումով տեմպի, ձեւերի եւ բովանդակության միջեւ տարբերությունը մեր կազմակերպության պետությունների միջեւ:

Բացի այդ, պատեհ կլիներ այս թեմայով ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի հետ համատեղ լսումներ անցկացնել` հասկանալու համար, թե որտեղ եւ ինչ խնդիրներ են առաջանում այս առումով` իրավական, գաղափարական, տնտեսական, թե ներքաղաքական:

Ավելին, օգտակար կլինի մոնիտորինգի հանձնաժողովին առաջարկել կանաչ կառավարման ոլորտում իրերի դրության հարցը մոնիտորինգային առաքելությունների եւ հաշվետվությունների ներկայացման պարտադիր առարկա դիտարկել:

Հարգելի' գործընկերներ, կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ, որտեղ մեկտեղված են պետական եւ մասնավոր, տեղական եւ քաղաքացիական ջանքերը, սահմանվում են խաղի գործնական եւ համընդհանուր ճանաչում ունեցող կանոններ: Կանաչ հանրային կառավարումը պետք է նաեւ դրսեւորի խնդիրներն ու դրանց պատճառները միասնաբար ըմբռնելու կարողություն եւ որոշումների կայացման հարցում առաջարկի կոնսենսուսային մոտեցում:

Կանաչ հանրային կառավարման համատեքստում կառավարման բազմաստիճան համակարգը կարող է դառնալ արդյունավետ եւ պատեհաժամ մոտեցում ապահովող հիմնական մեխանիզմներից մեկը: Բնապահպանական խնդիրների դեպքում մենք բախվում ենք տեղական, ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերների, որոնք բոլորից պահանջում են իրենց դերակատարումն ունենալ:

Օգտակար կլինի նաեւ կանաչ հանրային կառավարումը տեղակայել «երեք R»-երի մոտեցումով պայմանավորված լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում:

Առաջին` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի արձագանքող (responsive), ինչը նշանակում է խրախուսել եւ պահպանել ի հայտ եկած խնդիրների եւ դժվարությունների ազնիվ ու բաց քննարկման հնարավորությունը. չպետք է լինեն փակ թեմաներ կամ անհասանելի գորշ գոտիներ:

Երկրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատասխանատու (responsible), ինչը նշանակում է, որ ակնկալվող արդյունքները, որոնք կսահմանվեն, պետք է ունենան արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ, եւ դրանց ձախողումը պետք է հետեւանքներ ունենա:

Երրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատշաճ (relevant), ինչը նշանակում է, որ բոլոր որոշումները պետք է լինեն ժամանակին, ռեսուրսներով հագեցած եւ համապատասխանեն Կայուն զարգացման նպատակներին:

Կանաչ հանրային կառավարումը պետք է խուսափի վնասակար փոխզիջումների եւ երկակի ստանդարտների պրակտիկայից: Հատկապես այսօր կլիմայական եւ բնապահպանական հարցերի շուրջ փոխզիջումներն անընդունելի են, քանի որ դրանց ընդունմանը չի մասնակցում երկրորդ առանցքային կողմը` ապագա սերունդները: Այս առումով կանաչ հանրային կառավարման հիմնական ակնկալիքը կարելի է բնութագրել որպես մարդկության տեխնոլոգիական առաջընթացի եւ հնարավոր բնապահպանական նոր վնասների բացառման միջեւ անհրաժեշտ հավասարակշռության ապահովում: Նաեւ մեծ մարտահրավեր է, երբ ժամանակակից տեխնոլոգիաները թարմ միջոցներ են ապահովում ոչ միայն պատերազմների եւ ռազմական գործողությունների համար, այլեւ խոր առճակատման պատուհան են բացում ռազմավարական ազդեցության նոր միջավայրերում` Արկտիկայում եւ տիեզերքում:

Եզրափակելով` կցանկանայի տեղեկացնել հանձնաժողովին, որ «Կանաչ հանրային կառավարումը լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում» համաժողովը, որը կազմակերպել է Ժողովրդավարության և կառավարման եվրոպական կոմիտեն (CDDG)` Նախարարների կոմիտեի Իսլանդիայի նախագահության հետ համագործակցությամբ, տեղի կունենա 2023 թվականի ապրիլին:

Համաժողովը, ի թիվս այլոց, կներկայացնի անդամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների լավ փորձը, կքննարկի տեղական, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում պետական կառավարման հնարավորություններն ու մարտահրավերները` առաջարկությունների բացահայտման նպատակով: Համաժողովի աշխատանքների ընթացքը եւ արդյունքները կներառվեն հանրային կառավարման մասին զեկույցում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում,...
Աղբյուր` Panorama.am
23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}