Լավրովը Հայաստանի հետ առևտրի ծավալը ներկայացրեց դոլարով, ապա արդարացավ
«Այժմ մենք հանդիսանում ենք Հայաստանի հետ առևտրի առաջատար գործընկերը, Հայաստանի տնտեսության մեջ առաջատար ներդրողը։ Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց՝ հասնելով մոտ 5 մլրդ դոլարի»,-Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ապա արդարացավ, առայժմ առևտրի ծավալները հաշվում են դոլարով, բայց դա ժամանակավոր է։
Լավրովի խոսքով, դա օգնել է Հայաստանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ։
Հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ ուրախ է Միրզոյանին Մոսկվայում ողջունել՝ նշելով երկու երկրների ղեկավարների միջև ինտենսիվ երկխոսությունը, ինչպես նաև միջազգային ու այլ հարթակներում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներւոմ նրանց շփումները։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ պահելուն, ՌԴ ԱԳ նախարարն ասաց.
«Առաջնահերթ խնդիրներից մեկը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումն է, և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայում Միրզոյան-Լավրով հանդիպման օրակարգը
- Միրզոյանն ու Լավրովը վաղը ասուլիս կտան
- ՌԴ ԱԳՆ. Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում, մարտի 20-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան