Հասարակություն 16:02 20/03/2023 Աշխարհում

Ջրի հետ կապված ճգնաժամը վտանգում է 190 միլիոն երեխաների կյանքը. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի Ջրի համաժողովին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հրատապ ներդրումներ կատարել հօգուտ ջրային ոլորտի և սանիտարահիգիենիկ ծառայությունների: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցը փաստում է, որ աֆրիկյան 10 երկրներում ապրող 190 միլիոն երեխա գտնվում է ջրի հետ կապված երեք սպառնալիքների՝ անբավարար ջրային ռեսուրսների և սանիտարահիգիենիկ պայմանների, հարակից հիվանդությունների և կլիմայական վտանգների ռիսկի տակ։

Պարզվել է, որ այդ եռակի սպառնալիքն առավել սուր է Բենինում, Բուրկինա Ֆասոյում, Կամերունում, Չադում, Կոտ դ'Իվուարում, Գվինեայում, Մալիում, Նիգերում, Նիգերիայում և Սոմալիում, ինչը Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան դարձնում է աշխարհի ամենաանապահով ջրային և կլիմայական ուժեղ ազդեցության ենթարկված տարածաշրջան: Ամենատուժած երկրներից շատերում, ի լրումն, զինված հակամարտություններն ավելի են խորացնում ճգնաժամը՝ նվազեցնելով մաքուր ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը երեխաներին:

«Աֆրիկան կանգնած է ջրային աղետի առջև: Մինչ կլիմայի և ջրի հետ կապված ցնցումները աշխարհում շատացել են, ոչ մի այլ վայրում երեխաների համար վտանգներն այդքան չեն խորացել։ Ահեղ փոթորիկները, ջրհեղեղները և պատմական երաշտներն արդեն ոչնչացնում են տները և ենթակառուցվածքները, աղտոտում են ջրային ռեսուրսները, ստեղծում սովի ճգնաժամեր և տարածում հիվանդություններ: Որքան էլ, որ շատ են ներկայում մարտահրավերները, առանց շտապ գործողությունների, ապագան կարող է շատ ավելի մռայլ լինել», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի տնօրեն Սանջայ Վիջեսեկերան Sanjay Wijesekera:

Վերլուծությունը, որն ուսումնասիրել է տնային տնտեսությունների սանիտարահիգիենիկ պայմանները, մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում դրանով պայմանավորված մահերի մասնաբաժինը, կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխության վտանգը, ցույց է տալիս, թե որտեղ են երեխաները կանգնած ամենամեծ վտանգի առջև, և որտեղ են հրատապ լուծումներ անհրաժեշտ՝ կանխելու մահվան դեպքերը:

10 թեժ կետերում երեխաների գրեթե մեկ երրորդի տանը ուղղակի ջուր չկա, իսկ երկու երրորդը չունի տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ: Երեխաների մեկ քառորդն այլ ելք չունի, քան բնական կարիքները դրսում հոգալը: Ձեռքերի հիգիենան նույնպես խնդիր է, երեխաների երեք քառորդը չի կարողանում լվանալ ձեռքերը տանը հոսող ջրի և օճառի բացակայության պատճառով:

Արդյունքում, այս երկրներին է բաժին ընկնում անբավարար հիգիենայի հետևանքով առաջացած հիվանդություններից երեխաների մահացության ամենածանր բեռը: Օրինակ՝ 10 երկրներից 6-ը վերջին մեկ տարվա ընթացքում բախվել են խոլերայի բռնկման հետ: Աշխարհում մինչև հինգ տարեկան ավելի քան 1000 երեխա ամեն օր մահանում է անբավարար հիգիենայի հետ կապված հիվանդություններից, ընդ որում 5-ից մոտ 2-ն ապրում են վերոնշյալ 10 երկրներում:

Այս թեժ կետերը դասվում են նաև աշխարհի 163 երկրների լավագույն 25 տոկոսի մեջ՝ կլիմայի և շրջակա միջավայրի վտանգների ազդեցության ամենաբարձր ռիսկով: Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ջերմաստիճանը համաշխարհային միջին ցուցանիշից բարձանում է 1,5 անգամ ավելի արագ: Ստորերկրյա ջրերի մակարդակը նույնպես նվազում է, ինչը որոշ համայնքներից պահանջում է երկու անգամ ավելի խորությամբ հորեր փորել, քան ընդամենը մեկ տասնամյակ առաջ: Միևնույն ժամանակ, տեղումները դարձել են ավելի անկանոն և ինտենսիվ՝ հանգեցնելով ջրհեղեղների, որոնք աղտոտում են ջրի առանց այն էլ սակավ պաշարները:

Բոլոր 10 երկրները նույնպես դասակարգվում են ՏՀԶԿ-ի կողմից որպես փխրուն կամ ծայրահեղ փխրուն, քանի որ որոշ երկրներում զինված հակամարտությունները սպառնում են հակադարձել անվտանգ ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիության առաջընթացը: Օրինակ, Բուրկինա Ֆասոյում հաճախակի են դարձել ջրային ենթակառուցվածքների վրա հարձակումները, որպես համայնքները տեղահանելու մարտավարություն: 2022-ին հարձակման են ենթարկվել 58 ջրային կետեր՝ 2021-ի 21-ի և 2020-ի՝ երեքի փոխարեն: Արդյունքում, ավելի քան 830,000 մարդ, որոնց կեսից ավելին երեխաներ են, վերջին մեկ տարում զրկվել են խմելու մաքուր ջրից:

Վերլուծությունը հրապարակվում է Նյու Յորքում մարտի 22-24-ը կայանալիք ՄԱԿ-ի 2023թ-ի Ջրի համաժողովին ընդառաջ: Համաշխարհային առաջնորդները, ոլորտի կազմակերպությունները և այլ մասնակիցներ 46 տարվա մեջ առաջին անգամ կհանդիպեն՝ դիտարկելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանները բոլորի համար հասանելիության ապահովման ուղղությամբ առաջընթացը:

Համաժողովում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչն է լինելու.

Ապահովել ջրի և սանիտարահիգիենայի ոլորտում ներդրումների հրատապ աճ, այդ թվում նաև՝ կլիմայի գլոբալ ֆինանսավորումից:

Համայնքներում և սանիտարահիգիենիկ պայմանների ոլորտում բարձրացնել դիմակայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ:

Սանիտարահիգիենիկ ծառայությունների հասանելիության և քաղաքականության մեջ առաջնահերթությունը տալ առավել խոցելի համայնքներին:

Ավելացնել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման արդյունավետ և հաշվետու մեխանիզմները, ուժեղացնել համակարգումը և կարողությունները:
Իրականացնել ՄԱԿ-ի ԿԶՆ 6-րդ նպատակը, այն է «Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար և ներդրումներ իրականացնել հիմնական արդյունքներ ապահովող համակարգերում:

Հայաստան
ՄԱԿ-ի Ջրի 2023թ-ի համաժողովին կմասնակցի ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է ազգային նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում, 3-6 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատություններում և 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատությունների վիճակի ամբողջական գնահատում: Գնահատման նպատակն է բացահայտել առկա բացերը, առաջարկել սանհանգույցների մոդելային լուծումներ, ազգային չափորոշիչների և ծրագրերի արդիականացման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև նպաստել տարբեր շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ծավալմանը: Գնահատման արդյունքները կներկայացվեն 2023 թվականի ապրիլին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետությունում 30 հազար երեխա է ապրում։ Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները՚



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}