Աղաբաբյան. Սա թշնամու կողմից մեզ պարտադրվող կեղծ ընտրություն է
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Ահաբեկչական կազմավորում հանդիսացող Ադրբեջանի պարագլուխ Ալիևը, ելույթ ունենալով բռնազավթած Թալիշում, շատ բաց տեքստով ներկայացրեց
▪️ իր ուզածը՝ Հայաստանի լիակատար կապիտուլյացիա և օկուպացիա,
▪️ մեզ՝ հայերիս թողնված ընտությունը՝ կապիտուլացվել և օկուպացվել կամովին՝ ստորագրելով «խաղաղության» (իրականում կապիտուլյացիայի և օկուպացիայի) պայմանագիրը, կամ պատերազմով։
Բայց սա թշնամու կողմից մեզ պարտադրվող կեղծ ընտրություն է։
Իրական ընտրությունը շատ պարզ է՝ կամ հանձնվում ենք թուրքին ու նրան տալիս մեր հողն ու տունը, կամ չենք հանձնվում ու պահում ենք մեր հողն ու տունը։
Սա է։
Մնացյալը թշնամուց է ու սուտ, հակառակը պնդողները թշնամուց են ու ստախոս»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյանը Ալիևին հուշել է, թե երբ են Նովրուզի կրակը վառում
- Աբրահամ Գասպարյան. Ալիևի հայտարարությունը յուրահատուկ ստուգատես է հայաստանյան քաղաքական մտքի համար
- Ի՞նչ է սպառնացել Ալիևն օկուպացրած Թալիշից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան