Ախալքալաքում հավաք կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի
Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միության նախաձեռնությամբ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում զորակցական հավաք կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի ու Արցախահայության: Այս մասին գրում է Jnews-ը։
«Արդեն 100 օր է ինչ Ադրբեջանի կեղծ բնապահպանների կողմից Արցախը գտնվում է շրջափակման մեջ: 100 օր փակ է կենսական մեծ նշանակություն ունեցող Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Աշխարհի տարբեր երկրներում անկացվում են զորակցական հավաքներ ի աջակցություն Արցախի և արցախահայության: Ջավախքում նույնպես կանցկացվի զորակցական հավաք Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ: Ուստի դիմում ենք Ջավախահայությանը մասնակցել զորակցական հավաքին, որը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 15:00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում»,- Jnews-ի փոխանցմամբ՝ գրված է Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միությունների տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան