Աշոտյան. Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը։
Միրզոյան-Լավրով մամլո ասուլիսի այսօրվա բազմաթիվ ու բազմաշերտ խոսույթի մասին կարելի է երկար գրել։
Սակայն կցանկանամ ընդամենը մեկ ուղերձի մասին արտահայտվել։
Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր, ֆիքսելով, որ Հայաստանի գործող իշխանություններն են իրավիճակն հասցրել այս հանգրվանի (Ալմաթայի հռչակագիր և այլն), փաստացի արձանագրեց, որ Արցախի հարցի հետաձգման ռուսական առաջարկը չի քննարկվում, դրա փոխարեն առաջին անգամ Ռուսաստանը կողմ արտահայտվեց Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների առկա որոգայթի օգտին։
А нам больше всех надо? - ռուսական լոգիկան ռացիոնալ է, բայց ոչ ընկալելի։ Առնվազն ՌԴ ԱԳ նախարարի բերված օրինակների զավեշտալի լինելը չէր կարող չգիտակցվեր Լավրովի նման գործչի կողմից։
Քանզի թե Դոնեցկ-Լուգանսկի օրինակները (դրանք չկատարվեցին և բերեցին ընթացող պատերազմի, իսկ ինքնորոշման իրավունքի թեզը դարձել է ուկրաինական պատերազմի համար ռուսական կողմի հիմնական փաստարկը), թե Կոսովոյի օրինակը (այս հարցի շուրջ ընթացող բանակցությունները նախևառաջ Կոսովոյի անկախության ճանաչման, հետի նոր՝ սերբական փոքրամասնության իրավունքների պաշտպանիւթյան մասին են) բացարձակ կապ չունեն Արցախյան իրականության հետ։
Եւ այս իրավիճակը առավել ողբերգական է դառնում ուղիղ եթերում Հայաստանը ներկայացնող հորթի ներկայությամբ ու լռությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
- Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
- Լավրովը Հայաստանի հետ առևտրի ծավալը ներկայացրեց դոլարով, ապա արդարացավ
- ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայում Միրզոյան-Լավրով հանդիպման օրակարգը
- ՌԴ ԱԳՆ. Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում, մարտի 20-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին