Արսեն Բաբայան. Մենք ըմբռնումով ենք մոտենում հանձնաժողովի ՔՊ-ականների քվեարկությանը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ մեր կողմից ներկայացված միջնորդությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում լավագույնը ներկայացնելու համար:
Մենք ըմբռնումով ենք մոտենում հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորների քվեարկությանը, այլ բան չէինք էլ սպասում:
Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ իշխանյան կողմից բարձրակոչ հայտարարությունները արդարության և արդարադատության մասին՝ որևէ աղերս չունեն իրականության հետ:
Տեղեկացնեմ, որ անկախ հանձնաժողովի քվեարկության արդյունքներից մեր միջնորդությունը քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստում»։
Միջնորդության համահեղինակ փաստաբան Սոս Հակոբյանն էլ գրում է.
«Ազգային ժողովում գնացող քննարկման մասին մեկ դիտարկում մասնագիտական դաշտում.
1. «Հանրային ծառայության մասին» օրենքը կամ այլ օրենքները որևէ բացառություն չի նախատեսում անձի կողմից անհատ ձեռնարկատերի կարգավիճակ ունենալու պարագայում վարքագիծը խախտում չհամարելու համար։
2. Իմ և Արսեն Բաբայանի վերլուծության մեջ նշված բացառությունը (հարկային մարմին ուղարկված դիմում գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ) իրավաբանական վերլուծություն է, որը արտահայտում է բացառապես մեր մասնագիտական կարծիքը և չի կարող կաշկանդել որևէ մեկին։
3. Այս հարցի վերաբերյալ օրենսդրության պարտադիր մեկնաբանման իրավունք ունի բացառապես Սահմանադրական դատարանը, ինչի համար էլ նորմալ պայմաններում ԱԺ-ն կուղարկեր իր դիմումը Սահմանադրական դատարան։
4. Վերլուծության մեջ առկա ակտիվ գործողություններով ձեռնարկատիրական գործունեության զբաղվելուց հրաժարվելու՝ մեր կողմից առաջ քաշված թեզը կարող է կյանքի իրավունք ունենալ բացառապես այն պարագայում, եթե Բարձր դատարանի դատավորը փաստացի չիրականացներ իր ԱՁ-ի հիմնական գործունեությունը, այնինչ՝
Սեդա Սաֆարյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է որպես ներկայացուցիչ (փաստաբան) դատարան ուղարկվող դիմումի տակ, իրացրել է իրեն փաստաբանի արտոնագրով տրված լիազորությունները, որը խախտումի ձևական որակելու տարբերակը բացառվում է։
5. Ի միջայլոց, Սեդա Սաֆարյանը բովանդակային խախտման գործողությունը կատարել է՝ փաստաբանությամբ է զբաղվել (իր ԱՁ-ն հենց դրա համար է գրանցված եղել) նույնիսկ իր կողմից (իրենց հրապարակային պնդումների համաձայն) Փաստաբաններին պալատին ուղարկված դիմումի մեջ նշված դեկտեմբերի 8-ից հետո։
Հ.Գ. որպես քաղաքացի բարձր եմ գնահատում պատգամավոր Արծվիկ Մինասյանի ջանքերը շատ մանրամասն և պրոֆեսիոնալ կերպով պատասխանելու բոլոր ոչ պրոֆեսիոնալ և թեման շեղելու նպատակ ունեցող հարցադդրումներին»։
Հարակից հրապարակումներ`
- Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը ընդգրկվել է ԱԺ հանձնաժողովի մարտի 20-ի նիստի օրակարգում
- «Հրապարակ». ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ
- «Ժողովուրդ». Չի բացառվում՝ ՍԴ դատավորների զգալի մասը որոշի, թե ինչ հանգուցալուծում տա Սեդա Սաֆարյանի ապօրինի գործողություններին
- Բաբայան. «Հայաստան» խմբակցությունն արդեն կազմել է Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը և ուղարկում է շրջանառության
- Փաստաբանները ԱԺ հանձնեցին Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը
- Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը վաղը կհանձնվի Ալեն Սիմոնյանին ու խմբակցությունների ղեկավարներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան