ՀՀ ԱԳՆ մեր գործընկերներն արդեն աշխատում են Լաչինի միջանցքի հարցը ՄԱԿ-ի ԱԽ մտցնելու ուղղությամբ. Եղիշե Կիրակոսյանը
«Նախագծով ամրագրվում է, որ միջպետական հայցը ԵԴ ներկայացվի կառավարության որոշման հիման վրա, իսկ միջանկյալ միջոցի ներկայացման հայցի լիազորությունը տրվի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին, քանի որ նման պահանջները բխում են հրատապ իրավիճակներից, իսկ կառավարության որոշման ընդունումը կարող է ժամանակատար գործընթաց լինել»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Նշելով, որ ներկա կարգավորումներով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ԵԴ ներկայացնում է միջանկյալ միջոց կիրառելու պահանջ՝ հիմնվելով եվրոպական կանոնների վրա, որոնք հանդիսանում են նաև հիմք ԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության լիազորությունները մեկնաբանելիս՝ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է այդ լիազրություններնն ամրագրել ՀՀ-ի համապատասխան օրենքում:
Երկրորդ փոփոխության ներկայացման շրջաանակներում Կիրակոսյանը հայտնեց, որ արբիտրաժային վարույթների շրջանակներում կամ օտարերկրյա դատարաններում քննվող դատական վեճերում, որտեղ ՀՀ-ն ներգրավված է հայցվորի կամ պատասխանողի կարգավիճակում, հնրարավոր է դպեքեր, որ ՀՀ-ն բանակցի վեճը հաշտության ճանապարհով լուծելու ուղղությամբ:
Նրա ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է նման հաշտության համաձայնագրերը ներկայացնել կառավարության հաստատմանը:
«Բավականին բարդ վեճեր կարող են լինել, և կառավարությանը նման լիազորություն տալն արդարացված է, քանի որ նման հաշտության համաձայնագրերը կարող են վերաբերել կառավարության գործունեության բազմաթիվ ոլորտներին միաժամանակ»,-ասաց Կիրակոսյանը:
Նախագծով նաև առաջարկվում է Եվրոպական դատարանի Վճիռների կատարման վարչություն, ԵԴ և Արբիտրաժային կենտրոններ ՀՀ-ից իրավաբան գործուղելու լիազորությունը տալ վարչապետին, քանի որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ներառված է ՀՀ վարչապետի աշխատակազմում:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե ՀՀ-ն ի՞նչ է անում, որպեսզի Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշման՝ Ադրբեջանի կողմից չկատարման հարցը քննարկվի ՄԱԿ ԱԺ նիստում:
«Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, համաձայն ՄԱԿ-ի կոնոնադրության, իրավական պարտադիր ուժ ունի ՄԱԿ-ի և Միջազգային դատարանի կոնանդրության համաձայն և պարտադիր պետք է կատարվի Ադրբեջանի կողմից: Ցավոք սրտի, մենք առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրեջանն առհասարակ անտեսում է որոշումը և ամենաբարձր մակարդակից մինչև ստորինը փորձում է աղավաղել որաշման բովանդակությունը»,-պատասխանեց Եղիշե Կիրակոսյանը և տեղեկացրեց, որ այն արտահայտվել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, որին ի պատասխան նամակ է ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարը:
Նա տեղեկացրեց, որ միջանկյալ որոշումների չկատարման հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացնելու այլ երկրների փորձերն հաջողություն չեն ունեցել, քանի որ դրանք հիմնականում վերաբերել են ԱԽ մշտական անդամներից որևէ մեկին և վերջինս կիրառել է վետոյի իր իրավունքը:
«Մեր պարագայում անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ, ես գիտեմ, որ ԱԳ նախարարության մեր գործընկերներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ»,-ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը և պարզաբանեց, որ ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի հարցը կարող է դիտարկվել երկու դեպում՝ ՄԱԿ կանոնադրության 94 հոդվածով և 7-րդ գլուխի՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման լիազորությունների իրականացման շրջանակներում, քանի որ Լաչինի միջանցքի փակ մնալը միջազգային խաղաղության և անվտանգության ռիսկեր է առաջացնում:
Հարակից հրապարակումներ`
- Ա. Գրիգորյանն ընդգծել է ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը
- Հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Նիկոլ Փաշինյան
- Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով արցախցի 50 դիմորդ չի կարողացել մասնակցել ՀՀ-ում անցկացված միասնական քննություններին
- Լավրով. Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ
- Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և ԼՂ. ԱԳՆ
- Իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողներ