Իրավունք 13:37 20/03/2023

Էդգար Արշակյանին պատկանող հողամասը տանում, գցում են Գրիգորի Խաչատուրովի գրպանը. Միհրան Պողոսյան

«Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու որևէ խոչընդոտ չուներ»,- ասուլիսում ասաց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը՝ անդրադառնալով գույքի իրական ձեռք բերողին թաքցնելու պնդումներին։

Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է  Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։ Էդգար Արշակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ Գրիգորի Խաչատուրովը կալանավորված է։ 

«Գլխավոր դատախազը ներկայացնում է՝ իր համար հանցավոր մեխանիզմը հասկանալի է, այն է, որ Խաչատուրովի անունով չի գրանցվել, խեղաթյուրվել է իրական գնորդը։ Բայց գնորդի իրական կամ ոչ իրական լինելը իրավաբանական նշանակություն չունի այստեղ։ Դա ուղղակի ասված խոսք է՝ հանրության ընկալման տիրույթում որոշակի մանիպուլյացիա անելու տեսակյունից, այսինքն՝  տպավորություն է ստեղծվում, թե  գաղտնի գործարք է տեղի ունեցել, մարդու անունը փոխել են, ուրիշ մարդ է հանդես եկել, մինչդեռ Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու որևէ խոչընդոտ չուներ։ Առկա են դեպքեր, երբ ՊՆ ներկայացուցիչները վաճառված գույքերից ձեռք են բերել»,- ասաց Հակոբ Ենոքյանը։

Ասուլիսին ներկա պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ փաստերը չեն համապատասխանում նրան, ինչ հրամցնում են հասարակությանը։

Նա նշեց, որ  բացարձակ սուտ է նաև զորամասի դիմաց 18 միլիոն դրամ ստանալու հանգամանքը․ «Բացարձակ սուտ տեղեկություն է։ Ով կասի, որ այդ գույքը գրավադրելու արդյունքում 18 միլիոն դրամ գումար է ստացվել՝ կամ չի տիրապետում փաստերին, կամ դիտավորյալ սուտ տեղեկություն է հրամցնում հանրությանը,  կամ քողարկված այլ նպատակ կա։

18 միլիոն ընդհանրապես գոյություն չունի։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շատ քաջ տիրապետում է այդ փաստական տվյալներին, որ 18 միլիոն գոյություն չունի։

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար նշանակվելուց հետո Խաչատուրովը Վանաձորում բնակվելու անհրաժեշտությամբ 24 հազար դոլարանոց բնակարան ձեռք բերելու համար դիմել է  բանկին վարկ ստանալու համար։ Վանաձորում 24 հազար դոլարով գույք ձեռք բերելու համար գրավադրել է իր սեփական ձեռքբերելիք բնակարանը։ Բանկը տրամադրել է 18 միլիոն դրամի վարկային գիծ, որից օգտագործվել է ընդամենը 24 հազար դոլարը՝ 12 միլիոն 852 հազար դրամը, որն անմիջապես փոխանցվել է վաճառողին որպես բնակարանի ձեռքբերման արժեք։ Այս փաստերը վարույթ իրականացնող մարմինը, Աննա Վարդապետյանը փետրվարի 7-ին իրենց տրամադրության տակ ունեցել են։ Պատգամավորների հարցերին պատասխանելուց հերիք չէ անամոթաբար նշում է՝ 18 միլիոնի չափով է եղել վարկը, որը որ զորամասը վեր են ածել գումարի, մի հատ էլ  ասում է՝ այդ ուղղությամբ քննությունը չենք արել, չենք պարզել՝ ուր է գնացել։ Պայմանագրում հստակ երևում է»։

Հ. Ենոքյանը շարունակեց. «Ձեռքբերվելիք բնակարանի գրավով  գումար է վերցվել, բնակարանը ձեռք է բերվել։ Դրանից հետո  բանկն արդեն կնքված պայմանագրի համար լրացուցիչ գրավ է պահանջել։ Որպես ազատ անշարժ գույք, որպես լրացուցիչ գրավ, դրվել է այդ հողամասի տարածքը, որը ձեռք է բերվել Էդգար Արշակյանի կողմից, ով Խաչատուրովի շատ մտերիմ ընկերն է, բարեկամն է։

Կարևորագույն հանգամանքն այն է, որ այս զորամաս համարվող անշարժ գույքի գրավով գումար ձեռք չի բերվել, ընդամենը դրվել է որպես լրացուցիչ գրավ։

Փողերի լվացման հիմնական հատկանիշը հենց  գույքի իրական էությունը խեղաթյուրել է։ Այստեղ նույնիսկ նպատակային նշանակությունը մինչև հիմա չի փոփոխվել, նույն սեփականատիրոջ անունով է»։ 

Միհրան Պողոսյանն ասաց. «Այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի իր կարծիքին չհամաձայնող, իր որոշումներին ընդդիմացած անձանց հետ, թուրքին հաղթած ցանկացած անձի նկատմամբ։ Այստեղ այլ տարբերակ չկա։ Այն, որ ասում են՝ հիմա Հայաստանում բացառված է գործ կարելը կամ... փաստացի այս գործի շրջանակներում,  Էդգար Արշակյանին պատկանող հողամասը տանում, գցում են Գրիգորի Խաչատուրովի գրպանը։ Ուրիշ ոչ մի բան տեղի չի ունենում։ Գործ կարելը պոզով-պոչով չի լինում։ Հենց սա է այն, որ գործ են կարում։ Իրավաբանները շատ լավ գիտեն, որ այստեղ փողերի լվացման հանցակազմ չկա։

Նախկինում՝ 1990-ականներին թմրանյութ էին գցում գրպանը, հիմա հասել ենք այդ վիճակին,  որ հող են գցում»։

Մ. Պողոսյանի խոսքով, այս գործընթացի նպատակը հանցագործություն բացահայտելը, կանխելը չէ. «Սա ուղղակիորեն Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ իրականացվող անձնական հետապնդման մասին է խոսում»։

Հարցին՝ Գ. Խաչատուրովն այն գեներալներից է, ով 2021 թ. պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, արդյո՞ք այս քրեական գործը հենց այս հայտարարության հետևանք չէ, Մ. Պողոսյանն ասաց. «Ուղղորդված քննություն է, քրեաիրավական գործիքակազմի բացակայություն, տեսնում ենք՝ Խաչատուրովը կալանավորված։ Մեզ հարց ենք տալիս՝ ինչու։ 

Խաչատուրովն այն անձնավորությունն է, որ մի անգամ է մի բան ասում ու դա պահպանվում է  ողջ կյանքի ընթացքում. եթե երդում է  տվել ծառայել ՀՀ-ին, ծառայելու է  ՀՀ-ին, եթե պահանջում է  Փաշինյանի հրաժարականն ու հայտնում է, որ տանում են դեպի պետության կործանում, ժամանակը ցույց է տալիս, որ նա այդ բառերից չի հրաժարվում, այդ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Այս քրեական գործն այս դրվագով հարցուվել է 2021 թվականի այդ հայտարարությունից հետո»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}