Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երկուշաբթի այդ մասին հայտարարել է Թոիրքիայի Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակի (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
«Փետրվարի 6-ի երկրաշարժերի զոհ է դարձել 50 հազար 96 մարդ, տուժել է 107 հազար 204 մարդ»,-ասել է Սեզերը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
- Թուրքիայի երկրաշարժերի նյութական վնասը կազմել է ավելի քան 105 միլիարդ դոլար
- Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 6,6 հազար օտարերկրացի
- Ռուսաստանը չի հրավիրվել Թուրքիային և Սիրիային օգնություն տրամադրելու համար կազմակերպված կոնֆերանսին