Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել են Սաուդյան Արաբիա
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Սաուդյան Արաբիայից այդ երկիր պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել։ Այս մասին գրում է BBC-ն՝ հիշեցնելով, որ մոտ մեկ շաբաթ է, ինչ երկրները համաձայնել են վերականգնել խաթարված դիվանագիտական հարաբերությունները։
«Ասում են՝ հրավերի նամակը եղել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի կողմից, սակայն Սաուդյան Արաբիան դեռ չի հաստատել տեղեկատվությունը»,-գրում է աղբյուրը։
Մերձավոր Արևելքի նորագույն պատմության մեջ գերիշխում էր այս երկու պետությունների թշնամությունը։ Չինաստանի միջնորդությամբ այդ երկու երկրները հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, ինչը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհքաղաքականությունը։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյա Մոհամմադ Ջամշիդին թվիթերյան իր էջում https://twitter.com/MhmmdJamshidi/status/1637450956118818816 գրել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ այցելելու հրավերի մասին՝ ասելով, որ պարոն Ռաիսին ողջունել է այն և «ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան