Արամ Գաբրելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին Միրզոյանը չպատասխանեց
Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում չպատասխանեց ռուսաստանցի մեդիամագնատ՝ News media հոլդինգի հիմնադիր, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին։
«Հայաստանում, ինչպես դուք ասացիք, նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Դրա վկայությունն է այն, որ տասնյակ հազարավոր ռուսներ Հայաստանի տարածքում ապրում են խաղաղ, լավ, բավականին հարմարավետ, վարում են իրենց գործերը, իրենց բիզնեսը։ Այս համատեքստում բողոքներ չեն ստացվել։
Ինչ վերաբերում է առանձին անհատների, ապա ես հիմա ձեռնպահ կմնամ մեկնաբանել մեր տարածք նրանց մուտքի թույլտվությունը կամ արգելքը»,- ասել է Միրզոյանը։
Խոսելով ՌԴ դեսպանատան և ռուսական ռազմակայանի առջև տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին՝ նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը։
Ավելի վաղ Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան, որտեղ նա պետք է ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես գար դասախոսությամբ։ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին ու RT ռուսական հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին նույնպես արգելվել էր մուտք գործել Հայաստան։ Համապատասխան որոշումն ընդունել է երկրի կառավարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Գաբրիելյանով. Էֆենդի Նիկոլը ստիպված կլինի պատասխան տալ
- Արամ Գաբրիելյանով. Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ
- Արգելել են Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան
- Զատուլինի մուտքն արգելելով արդարացրել են Ադրբեջանի «սև ցուցակը».Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին