ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայում Միրզոյան-Լավրով հանդիպման օրակարգը
Մարտի 20-ին տեղի կունենան ՌԴ արտաքին գործերի նախարար նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Ս. Միրզոյանի հետ, ով աշխատանքային այց կկատարի Մոսկվա։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև բոլոր մակարդակներում ավանդական սերտ շփումների շարունակությունն է:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում, որն ամրագրել է երկկողմ փոխգործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։
ԱԳ նախարարությունների ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման պրիզմայով։
Կքննարկվեն ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև գործողությունների համակարգումը տարբեր ունիվերսալ միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում:
Կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից առաջին անգամ պատրաստված «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը»։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանի մտերիմ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։
«Հիմնվելով բարեկամության պատմական արմատներ ունեցող ամուր ավանդույթների, մեր ժողովուրդների անփոփոխ համակրանքի և մտերմության վրա՝ Մոսկվան և Երևանը կառուցել են բազմակողմ վստահելի հարաբերություններ։
Շարունակում ենք կատարելագործել ավելի քան 200 փաստաթուղթ կազմող իրավապայմանագրային բազան։ Իրականացնում ենք դրանց գույքագրման համակարգային աշխատանքներ»»,- ասված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին